Կրետե կղզում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդվել է տարհանման մասին

16:17 • 27.11.19

Հունաստանի Կրետե կղզու մոտակայքում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Ekathimerini.com կայքը:

«6 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժը տեղի է ունեցել Կրետեի ափերի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տուժածների կամ պատճառված վնասի մասին դեռևս տեղեկություններ չկան, սակայն ԶԼՄ-ները հայտարարում են տարհանման մասին:

Նշվում է, որ ցնցումները զգացվել են Ատտիկայում և Պելոպոնեսում:

Հիշեցնենք, որ օրերս Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից ոչ հեռու 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Զոհերի թիվն ավելացել է` հասնելով 27-ի, կան տասնյակ վիրավորներ, փլուզվել են հարյուրավոր շենքեր:

Ինչպես ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ չորեքշաբթի իշխանությունները Տիրանայում և Դուրրեսում` ամենաշատ տուժած քաղաքներում, արտակարգ դրություն կհայտարարեն:

 

Картинки по запросу В Греции объявили эвакуацию из-за землетрясения

Картинки по запросу greece earthquake