Ժիրինովսկին Ուկրաինան անվանել է «պատերազմի հրահրիչ» և խոստացել վերացնել այն

12:58 • 27.11.19

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին պաշտոնական Կիևին անվանել է «պատերազմի հրահրիչ» և համեմատել 1933 թվականի Բեռլինի հետ: Այս մասին քաղաքական գործիչը գրել է Twitter-ի իր էջում:

Ժիրինովսկին նշել է, որ Ուկրաինան խելքը գցել է և վարակում է նաև ԱՄՆ-ին, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին արդեն բարկացնում են ուկրաինական կողմի հետ կապված մեղադրանքները:

«Ռուսաստանը չի կարող հանդուրժել նման քաղաքականությունը: Եթե Ուկրաինան կանգ չառնի, մենք ստիպված կլինենք կանխարգելման նպատակով վերացնել այն»,- գրել է Ժիրինովսկին:

Ավելի վաղ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահը հայտարարել էր, որ իր կուսակցությունը ստեղծման օրվանից՝ 1990 թվականից, հանդես է եկել Ղրիմը Ռուսաստանին վերադարձնելու կոչերով: Որպես դրա ապացույց՝ Ժիրինովսկին նշել է 30 տարի շարունակ իր՝ ուկրաինական «սև ցուցակներում» գտնվելը: