Սյունիքի մարզի Զորաց քարերի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

10:32 • 27.11.19

Նոյեմբերի 27-ին, ժամը 00:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Զորաց քարերի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:  Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:51-ին, մարվել՝ 01:06-ին:

Այրվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ: