Հայտնի է, թե երբ կվերակագնվի Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցումը

03:00 • 27.11.19

Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև ավիահաղորդակցումը, որը դադարեցվել էր բազմաթիվ հակառուսական ակցիաներից հետո՝ հուլիսի 8-ին, կարող է վերականգնվել 2020 թ-ի առաջին կիսամյակում: Այս մասին Известия-ին հայտնել է կառավարական աղբյուրը:

Վերջինիս խոսքով՝ դիտարկվել է նաև մինչև Ամանոր ավիահաղորդկցման վերականգնման տարբերակը, սակայն Վրաստանում քաղաքական ճգնաժամը թույլ չի տվել գնալ այդ քայլին:

Աղբյուրի տվյալներով՝ չնայած հանրապետությունում հակառուսականությամբ պայմանավորված լարվածությունը նվազել է, այնուամենայնիվ իրավիճակը դեռևս վտանգավոր է:

«Թռիչքների սառեցման որոշումը կայացվել էր ի պատասխան Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությանն ուղղված սպառնալիքների և հակառուսական տրամադրությունների: Այժմ պետք է սպասել Վրաստանում ներքաղաքական ճգնաժամի ավարտին»,- ասել է նա:

Լրատվամիջոցի զրուցակցի խոսքերով՝ ավիահաղորդակցման վերականգնման մասին որոշումը կայացվել է Մոսկվայի կողմից միակողմանիորեն և Թբիլիսիի հետ նպատակաուղղված խորհրդակցությունների բացակայության դեպքում նույնկերպ էլ կկասեցվի:

Վրաստանում համաձայն են, որ վերջին խոսքը Ռուսաստանինն է: Ինչպես հայտնել է Վրաստանի վարչապետի՝ ՌԴ հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն՝ Թբիլիսինն կողջունի թռիչքների վերականգնումը: