Մարգարիտա Սիմոնյանը պատմել է ծննդաբերության ժամանակ Կրեմլից ստացած «կարևոր» զանգի մասին (տեսանյութ)

22:44 • 27.11.19

Ռուսական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Москва 24 հեռուստաալիքի Правда 24 հաղորդաշարի շրջանակներում պատմել է ծննդաբերության ժամանակ իր հետ տեղի ուենցած զավեշտալի միջադեպի մասին:

Ինչպես Սիմոնյանը հայտնել է, ծննդաբերության պատրաստվելիս զանգ է ստացել ՌԴ նախագայի վարչակազմի կարևոր ներկայացուցչից: «Ես ծննդաբերել եմ 00:07-ին, իսկ նա զանգահարել է 12-ին հինգ պակաս: Եվ ես պատասխանում եմ զանգին, ինչը հատկանշական է: Նա ասում է. «Մարգո, կարո՞ղ ես խոսել»: Պատասխանում եմ. «Ես ծննդաբերում եմ հենց այս պահին»: Իսկ նա. «Հասկացա, իսկ խոսել կարո՞ղ ես»»,- պատմել է Սիմոնյանը:

Հաղորդման տվյալ հատվածը խմբագիրը հրապարակել է իր ինստագրամյան էջում, որտեղ նրան հետևող օգտատերերն ակտիվորեն մեկնաբանում են զավեշտալի միջադեպը:  

Հիշեցնենք, որ Մարգարիտա Սիմոնյանի և կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի ընտանիքում երրորդ երեխան լույս աշխարհ է եկել հոկտեմբերի 19-ին: Նրան տվել են Մարո անունը:  

 

 
 
 
View this post on Instagram

— Я рожаю — А, понял. А говорить-то можешь? ⠀ Эфир Москва-24

A post shared by Маргарита Симоньян (@_m_simonyan_) on