Թաիլանդում սատկած եղջերուի ստամոքսում 7 կգ աղբ են հայտնաբերել, այդ թվում՝ պլաստիկ իրեր

19:27 • 27.11.19

Թաիլանդի ազգային պարկերից մեկում սատկած վայրի եղջերուի ստամոքսում 7 կգ աղբ է հայտնաբերվել:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, տեղի պաշտոնյաների խոսքով՝ կենդանու օրգանիզմից դուրս բերված աղբի մեջ եղել է տղամարդու ներքնազգեստ, տոպրակներ, սուրճի տուփեր, ռետինե ձեռնոցներ, փոքր սրբիչ և այլ իրեր:

Khun Sathan ազգային պարկի ներկայացուցիչը հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, կենդանին երկար ժամանակ պլաստիկ իրեր է կերել նախքան սատկելը:

Հաղորդվում է, որ ազգային պարկի աշխատակիցը 10 տարեկան եղջերուին հայտնաբերել է նոյեմբերի 25-ին: