Բալթիմորում երիտասարդները Մելանյա Թրամփին սուլոցներով են դիմավորել (տեսանյութ)

01:34 • 27.11.19

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին Բալթիմորում երիտասարդական միջոցառման ժամանակ սուլոցներով են դիմավորել, հաղորդում է «РИА Новости-ն»:

Դժգոհության բարձր աղաղակները սկսվել են և շարունակվել մոտ 5 րոպե այն բանից հետո, երբ Թրամփը բեմ է բարձրացել և ելույթ ունեցել: 

Նշվում է, որ ներկաների մի փոքր մասն, այնուամենայնիվ, ողջունել է առաջին տիկնոջը:

«Ես չեմ հիշում մեկ այլ միջոցառում, երբ նրան ավելի վատ ընդունած լինեին», - հայտնել է լրագրող Քեյթ Բեննեթը:

Նշվում է, որ ելույթը նվիրված էր Մելանյա Թրամփի «Եղիր լավագույնը» նախաձեռնությանը: Այս նախաձեռնությունն ուղղված է առողջ ապրելակերպին, օնլայն տարածությունում անվտանգության ապահովմանը և ափիոնատիպ դեղամիջոցներից կախվածության դեպքերի կանխմանը: