ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել տարրական դպրոցի մոտակայքում. տուժածներ կան
ԱՄՆ Վաշինգթոն նահանգի Վանկուվեր քաղաքում անհայտ անձը կրակ է բացել տարրական դպրոցի մոտակայքում, ինչի հետևանքով 2 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով տեղի ոստիկանությանը:
Հայտնի է դարձել, որ անվտանգության աշխատակիցները կանչով դուրս են եկել և դեպքի վայրում հայտնաբերել տուժածներին: Դրանից հետո իրենք հանցագործի նկարագրությունն են ստացել և սկսել հետապնդել նրան:
Ստացված տեղեկություններով՝ հետապնդման ժամանակ հրաձիգը կանգնեցրել է մեքենան և ինքնասպան է եղել:
Նշվում է, որ նրա կրակոցների հետևանքով տուժած քաղաքացիները հոսպիտալացվել են: Կրակոցների ժամանակ աշակերտների մեծ մասն արդեն վերադարձած է եղել դպրոցից: Այժմ հետաքննություն է սկսվել դեպքի հանգամանքները պարզելու համար:









