Գերմանիայից արտաքսված ադրբեջանցիների թիվը հասել է 300-ի
Գերմանիայի Բավարիա երկրամասից արտաքսված ադրբեջանցիների թիվը երկու շաբաթում հասել է 300-ի, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բավարիա երկրամասից երկու չվերթով Ադրբեջան արտաքսված անձանց թվում եղել են նաև դատական կարգով ապաստանի մերժում ստացած անձինք, ինչպես նաև Գերմանիայում անօրինական բնակություն ունեցող և իրենց մասին սխալ տեղեկություն ներկայացրած Ադրբեջանի քաղաքացիներ։
Ոստիկանության և Միգրացիոն ծառայության աշխատակիցները գիշերային ժամերին Բավարիայում բնակվող ադրբեջանցիներին ուղեկցել են Մյունխենի օդանավակայան։
Արտաքսված ադրբեջանցիների մեծամասնությունը երեք-չորս անձից բաղկացած ընտանիքներ են եղել։ Նրանց թվում եղել են նաև սեփական կամքով Ադրբեջան վերադառնալու ցանկություն հայտնած անձինք։ Վերջիններիս օդանավակայան են ուղեկցել Միգրացիայի միջազգային կազմակերպության աշխատակիցները։









