Երևանի նախկին ոստիկանապետի կյանքը խլած պայթյունի հետևանքով զոհվել է ՀՀ ևս մեկ քաղաքացի
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստացած տեղեկության՝ ՌԴ Ստավրոպոլ քաղաքում՝ գարեջրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Երևանի Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և ՀՀ ևս մեկ քաղաքացի։
«Նոյեմբերի 28-ին, ժամը 16:23-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքում՝ գարեջրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ քաղաքացիներ՝ Աշոտ Կ.-ն (ծնված 1970 թ.) և Տիգրան Թ.-ն (ծնված 1959 թ.)»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանում պայթյունի հետևանքով Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահվան միջադեպի վերաբերյալ Tert.am-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել։
Մասնավորապես, ըստ տեղեկության՝ Աշոտ Կարապետյանը մահացել է պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում գտնվող «Սյուրպրիզ» մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեխնոլոգիական գործընթացի խախտման պատճառով։ Նշենք, որ պայթյունին հաջորդել է նաև հրդեհ։
Ըստ Tert.am–ի տեղեկությունների՝ նշված գարեջրային ընկերությունը պատկանում է Աշոտ Կարապետյանին:









