Երկու երեխայի առքը կազմակերպելու փորձի կասկածանքով Երևանի բնակիչ է ձերբակալվել

17:25 • 28.11.19

ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում, խնամքը ստանձնելու նպատակով երկու երեխայի առքը կազմակերպելու փորձի կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 1976 թվականին ծնված բնակիչը:

Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: