Քաղաքապետը կրկին արձակուրդ է մեկնել, տարօրինակ է․ Թեհմինա Վարդանյան

14:19 • 28.11.19

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դարձյալ արձակուրդ է մեկնել։

«Քաղաքապետի արձակուրդի ոդիսականը։Շուրջ 10 օր է անցել, ինչ քաղաքապետը վերադարձել է իր 3 շաբաթյա արձակուրդից։ Պետք է, որ լավ հանգստացած և կազդուրված լիներ, նյարդերն էլ հանգստացած լինեին։ Այսօր քաղաքապետը կրկին արձակուրդ է մեկնել։ Տարօրինակ է»,-գրել է նա։