«Առողջապահական նոր հարկատեսակն ընդամենը բիզնես է․ պետք չէ մեզ համոզել, որ այն մեր կյանքի որակը լավացնելու համար է»․ առողջապահության համապարփակ ապահովագրության նախագծի մասին ասուլիսը (տեսանյութ)
Տեղի է ունենում «Ադեկվատ» հ/կ նախաձեռնության անդամ, Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն Լիլիթ Թումանյանի և «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանի մամուլի ասուլիսը: Թեման ԱՆ նոր հարկատեսակի նախագիծն է։
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է դրել մի հայեցակարգ, որով առաջարկում է Հայաստանում սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով: Այն նախատեսվում է կիրառել 2022 թվականից։









