Ալբանիայում գրանցված երկրաշարժն առաջինն զգացել է կատուն (տեսանյութ)
Ալբանիայում գրանցված երկրաշարժն առաջինն զգացել է կատուն, երբ դեռ տեսանելի ցնցումներ տեղի չեն ունեցել: Համացանցում է հայտնվել յուրահատուկ տեսանյութ, որը ֆիքսել է տարերային աղետի սկիզբը:
Ինչպես հայտնում է Kp.ua-ն, աղետի վտանգն առաջինն զգացել է տներից մեկի պատշգամբում քնած կատուն, որը հանկարծակի անթնացել է և հեռացել շինությունից, իսկ վայրկյաններ անց սկսվել են ցնցումները: Կենդանին սարսափած վազել է փողոց:
Հիշեցնենք, որ երեքշբթի՝ երևանյան ժամանակով ժամը 6:54-ին տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Տիրանայի հարևանությամբ գտնվող Շիջակ քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա:
Ըստ սեյսմոլոգների` երկրաշարժին հաջորդել են 5 մագնիտուդ ուժգնությամբ մի շարք հետցնցումներ: Նշվում է, որ տարերային աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի: Տուժել է 650 մարդ, փրկարարները շարունակում են աշխատանքները, փլատակների տակից հաջողվել է դուրս բերել 45 մարդու:









