Ամազոնյան անտառներում բռնկված հրդեհներն արագացրել են Անդյան սառցադաշտների հալոցքը

23:18 • 28.11.19

Անդերում սառցադաշտերի դիտարկումը ցույց է տվել, որ Ամազոնյան անտառներում վերջին 10 տարում տեղի ունեցած զանգվածային հրդեհներն արագացրել են հալոցքի տեմպերը 5 տոկոսով:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ ներկայացնելով գիտական ամսագրում հրապարակված վերլուծությունը, դրանց ազդեցության ուժն առաջիկա տարիներին կմեծանա երկու անգամ այն պատճառով, որ հրդեհների ծավալները նույնպես մեծանում են, իսկ փոշու կոնցենտրացիան մթնոլորտում աճում է:

Փորձագետների միջազգային խմբի կանխատեսումներով՝ Ամազոնը զգալիորեն կցամաքի առաջիկա հարյուրամյակներում: Այդ իսկ պատճառով հրդեհներն այս տարածաշրջանի հարավ-արևմուտքում ոչ թե տեղական, այլ մայրցամաքային խնդիր են դարձել, ինչի պատճառով Անդյան տարածաշրջանի բազմաթիվ բնակիչներ կարող են զրկվել ջրից: