Կարո Փայլանը հրապարակել է Էրդողանի և Ջորջ Սորոսի լուսանկարը (լուսանկար)
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր թվիթերյան էջում հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և միլիարդատեր գործարար Ջորջ Սորոսի՝ տարիներ առաջ արված լուսանկարը: Այն մեծ տարածում է գտել թուրքական մամուլում այն բանից հետո, երբ Էրդողանը մեղադրել է Թուրքիայում իր լիբերալ հայացքներով հայտնի և Հայոց ցեղասպանությունը ճանաչող գործիչ Օսման Քավալային՝ Թուրքիայում Սորոսի ներկայացուցիչը լինելու և նրա գաղափարներն առաջ տանելու համար:
Փայլանը, հրապարակելով 2003 թվականին Դավոսում արված լուսանկարը, լուսանկարին կից գրություն է արել, որում մասնավորապես ասվում է. «Էրդողանն ասում է. «Գեզիի իրադարձությունները ֆինանսավորող մի անձ բանտում է: Ո՞վ է կանգնած նրա հետևում: Հայտնի հունգարացի հրեա Սորոսը»։ Լուսանկարում Էրդողանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հանդիպում են Սորոսի հետ: Սորոսի հետ հանդիպումն այն ժամանակ հանցանք չէր, այսօր ինչո՞ւ պիտի հանցանք լինի»:
Էրդողանն ավելի վաղ Սորոսին մեղադրել էր 2013-ին Ստամբուլի Գեզի այգուց սկսված և Թուրքիայի մյուս քաղաքներում տարածված բողոքի ցույցերը ֆինանսավորելու համար:
Erdoğan: “Gezi olaylarının finansörü olan bir kişi (Osman Kavala) içerde. Arkasında kim var? Meşhur Macar yahudisi Soros..”
— Garo Paylan - Կարօ Փայլան (@GaroPaylan) November 21, 2018
Fotoğrafta, Erdoğan ve AKP sözcüsü Ömer Çelik Soros ile görüşüyor.
Soros ile görüşmek o gün suç değildi.
Bugün neden suç olsun? pic.twitter.com/h2FLTeFmhw










