Քենիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով 120 մարդ է մահացել

13:09 • 28.11.19

Քենիայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներն ու սողանքները դարձել են ամենաքիչը 120 մարդու մահվան պատճառ: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Նշվում է, որ Քենիայի Արևմտյան Պոկոտ նահանգում մահացածներից 72-ի տները քանդվել են սողանքներից:

Հորդառատ անձրևները ջրհեղեղներ և սողանքներ են առաջացրել 47 շրջաններից 31-ում, ինչը դժվարեցնում է հումանիտար օգնության մատակարարումը տուժածներին:

Տուժածների թիվը հասել է 160 000-ի, որոնցից 18 000-ը տեղահանվել են, վնասվել են երկրի կարևորագույն ենթակառուցվածքները: Աճում է նաև անհետ կորածների թիվը: