Արարատի մարզի Սիս գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ընկել է ջրատարը
Նոյեմբերի 27-ին, ժամը 21:51-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ավտոմեքենան ընկել է Մասիս-Սիս ավտոճանապարհին հարակից ջրատարը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արարատի մարզի Սիս գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ա., ծնված 1980 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում:
Փրկարարները Դավիթ Ա.-ին դուրս են բերել ջրատարից:









