Սարատովի բնակիչն անապատում մարդու գլուխ է հայտնաբերել

23:50 • 28.11.19

Ռուսաստանի Սարատով մարզի բնակիչներից մեկը մարդու գլուխ է հայտնաբերել ամայի վայրում. քննիչները պարզում են մահվան հանգամանքները:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՔԿ մարզային վարչությանը, Վորոբյովկա գյուղի բնակիչը հինգշաբթի առավոտյան ամայի վայրի կողքով անցնելիս մարդու գլուխ է նկատել և ոստիկանություն կանչել:

Քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում մարդկային մարմնի մասեր են հայտնաբերել, որոնք ամենայն հավանականությամբ պատկանել են տղամարդու:

Քննիչները պարզում են մահացածի ինքնությունը: Մահվան առնչությամբ ստուգումներ են կատարվում, որոնց արդյունքներով դատավարական որոշում կկայացվի: