ԵՄ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Գորդոն Սոնդլենդին երեք կանայք մեղադրում են սեռական ոտնձգության մեջ
Երեք կանայք ԵՄ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Գորդոն Սոնդլենդին մեղադրում են սեռական ոտնձգության մեջ: Այս մասին հայտնում է The Hill-ը:
Նիկոլ Վոգելը, Ջանա Սոլիսն ու Նատալի Սեփթը հայտարարել են, որ Սոնդլենդն առանց իրենց համաձայնության համբուրել կամ փորձել է համբուրել իրենց: Կանանցից մեկը պնդել է, թե մերկացել է նրա առաջ: Մերժում ստանալով բոլոր երեքից, կանանց խոսքերով, նա սկսել է խոչընդոտել իրենց պրոֆեսիոնալ կարիերայում: Այս ամենը տեղի է ունեցել մինչ Սոնդլենդի` ԵՄ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ նշանակվելը:
Սոնդլենդը, որն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի հարցով գլխավոր վկաներից մեկն է հանդիսանում, կտրականապես հերքում է մեղադրանքները:









