ԱՄՆ-ում «տարվա ուսուցչուհին» բանտում է հայտնվել աշակերտի հետ սիրավեպի պատճառով

12:49 • 28.11.19

Ամերիկյան Տեխաս նահանգի Ռաունդ Ռոք քաղաքի դպրոցներից մեկի բնագիտության ուսուցչուհին մեղադրվել է աշակերտի հետ ոչ պատշաճ հարաբերություններ ունենալու համար, գրում է Metro-ն։

Երեքշաբթի՝ նոյեմեբերի 26-ին, 36-ամյա Ռանդի Չևերիան ձերբակալվել է՝ երկրորդ աստիճանի հանցագործության կասկածանքով։ Այժմ կնոջը մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում։ Գործի առնչությամբ քննություն է իրականացվում։ Ուսուցչուհին արդեն զրկվել է միջնակարգ դպրոցում իր աշխատանքից․ այժմ էլ գտնվում է Ուիլյամսոն շրջանի բանտում։

Ենթադրվում է, որ ուսուցչուհին սիրային կապ է հաստատել աշակերտներից մեկի հետ՝ միջնակարգ դպրոցում «տարվա ուսուցչուհի» տիտղոսին արժանանալուց մեկ տարի անց։ Մրցանակը ստանալիս Չևերիան ասել է․ «Ես հույս ունեմ, որ իմ դասավանդումից հետո աշակերտներս կմտածեն՝ ինչպես կարող են փոփոխել հասարակությունն ու բարելավել ուրիշների կյանքը»։