Թրամփը Ռոքի Բալբոայի կերպարով լուսանկար է հրապարակել

11:12 • 28.11.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-յան էջում կիսվել է խմբագրված լուսանկարով, որտեղ «Ռոքի» ֆիլմի գլխավոր հերոսի կերպարում է։ Լուսանկարը Սպիտակ տան ղեկավարը չի մեկնաբանել։

Սոցիալական ցանցերի իր էջերում Թրամփը նախկինում ևս կիսվել է իր պահպանողական կողմնակիցների կողմից ստեղծված խմբագրված նկարներով և կոլաժներով։

Թրամփը լուսանկարը հրապարակել է Ֆլորիդայի գոլֆ ակումբներից մեկը ժամանելուց հետո։ Երեքշաբթի ԱՄՆ առաջնորդն ընտանիքի հետ մեկնել է Փալմ Բիչ Գոhաբանության օրը նշելու համար։

«Ռոքի» ֆիլմում գլխավոր հերոս Ռոքի Բալբոային մարմնավորած հանրահայտ դերասան Սիլվեստր Ստալոնեն Սպիտակ տուն է այցելել անցյալ տարի։ Այդ ժամանակ Թրամփը հետմահու ներում է շնորհել սևամորթ բռնցքամարտիկ Ջեք Ջոնսոնին, որը դատապարտվել էր ավելի քան մեկ դար առաջ։