Կիևում թալանել են Ուկրաինայի լրագրողների միությունը, անհետացել են կարևոր փաստաթղթեր և արժեքավոր իրեր (լուսանկարներ)

13:36 • 28.11.19

Ուկրաինայում լույս հինգշաբթի անհայտ անձինք թալանել են Ուկրաինայի լրագրողների ազգային միությունը, որի հետևանքով անհետացել են փաստաթղթեր և արժեքավոր իրեր, հայտնել է միության ղեկավար Սերգեյ Տոմիլենկոն՝ իր Facebook-յան էջում:

«Կրեշչատիկում թալանել են լրագրողների միությունը… Այսօր գիշերն անհայտ անձինք ներթափանցել են իմ ծառայողական աշխատասենյակ ու ընդունարան և գողություն կատարել: Գրասենյակային չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում էին որոշ ծառայողական փաստաթղթեր և իմ անձնական միջոցները, վնասվել է: Ծառայողական փաստաթղթերի մի մասը հատակին է թափված, մի մասը` սեղանին, արկղերը բացված են: Անհետացել են փաստաթղթեր և արժեքավոր իրեր, դեռ պարզում ենք»,- գրել է Տոմիլենկոն:

Նա նաև նշել է, որ ոստիկանությանը և Ներքին գործերի նախարարությանը հայտնել են գողության մասին, այժմ տարվում է հետաքննություն:

 

На изображении может находиться: в помещении

Нет описания фото.

На изображении может находиться: люди сидят и в помещении

На изображении может находиться: в помещении

На изображении может находиться: телефон и в помещении