«Մեկ անգամ հոլիվուդում» ֆիլմի երիտասարդ դերասանուհին կիսվել է Լոենարդո Դի Կապրիոյից ստացած խորհուրդներով (լուսանկարներ)

15:48 • 29.11.19

Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» (Once Upon a Time in Hollywood) ֆիլմում երիտասարդ դերասանուհի Թրուդի Ֆրեյզերին մարմնավորած Ջուլյա Բաթերսը The Hollywood Reporter պարբերականի հետ զրույցում պատմել է՝ ինչ խորհուրդներ է տվել նրան օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն։

Բաթերսը տեղյակ չէր, որ Դի Կապրիոն աստղ է, և չէր խուսափում նրա հետ շփումից: Ֆիլմի նկարահանումների ժամանակ իր տեքստը Ջուլյան շատ լավ է հիշել, սակայն երիտասարդ դերասանուհու կարծիքով՝ Դի Կապրիոն իրեն իսկական պրոֆեսիոնալին վայել է դրսևորել։ Նկարահանումների ժամանակ դերասանին ոչինչ չի շեղել իր դերից, իսկ Ջուլյայի հետ շփվել է միայն նկարահանվող տեսարանների միջև ընկած ժամանակահատվածում։

«Նա ինձ պատմել է՝ ինչպես էր ֆիլմերում նկարահանվում մանուկ հասակում։ Նա ինձ խորհուրդ տվեց միշտ աշխատել պրոֆեսիոնալ և կենտրոնացած»,- ասել է Բաթերսը։

Ինչ վերաբերվում է Քվենտին Տարանտինոյի հետ աշխատանքին, Բաթերսը հիշել է, որ հայտնի ռեժիսորը սիրել է կրկնել՝ «Դու ֆիլմի կերպար ես։ Սցենարը ես եմ գրել, սակայն դու պետք է որոշես, թե քո մարմնավորած կերպարն ինչպիսին է լինելու»։ Բաթերսը նաև պատմել է, որ ֆիլմում մի քանի արտահայտություն ինքը տեղում է հորինել։

Ջուլյա Բաթերսը Քվենտին Տարանտինոյի ուշադրությունը գրավել է «Ամերիկյան տնտեսուհի» սերիալում կատարած իր դերով և ռեժիսորը «Մեկ անգամ Հոլիվուդում» Թրուդի Ֆրեյզերի կերպարը ստեղծել է հատուկ նրա համար։

Երիտասարդ դերասանուհին նաև խոստովանել է, որ չի դիտել Տարանտինոյի մյուս ֆիլմերը:

Image result for No, Julia Butters Was Not "Starstruck“ by Leonardo DiCaprio

«Մեկ անգամ հոլիվուդում» ֆիլմի երիտասարդ դերասանուհին կիսվել է Լոենարդո Դի Կապրիոյից ստացած խորհուրդներով (լուսանկարներ)