Կողոպուտ Դրեզդենի հնագույն ոսկերչական իրերի թանգարանում. ոստիկանությունը կես միլիոն եվրո պարգև է սահմանել կողոպուտը բացահայտողին

16:01 • 29.11.19

Դրեզդենի ոստիկանությունը 500 հազար եվրո պարգևավճար է սահմանել Գրեմանիայի Դրեզդեն քաղաքի Grünes Gewölbe թանգարանից կողոպուտ իրականացրած անձանց վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու համար, գրում է Reuters գործակալությունը:

Տեղի իշխանությունները հայտարարել են, որ այդ մասշտաբային հանցագործության հետաքննության հատուկ հանձնաժողովի կազմը 20-ից հասել է 40-ի:

Քննիչների տրամադրության տակ են արդեն 342 քաղաքացիների հաղորդումներ, այդ թվում՝ 49 լուսանկարներ և տեսանյութեր, սակայն դրանց մեջ ոչ մի ուղղակի հանցանշան չկա, ընդգծում են հետաքննության ներկայացուցիչները:

Ոստիկանության կանխավարկածի համաձայն՝ թանգարանում կողոպուտը իրականացրել է պրոֆեսիոնալ գողերից բաղկացած ավազակախումբը, որի չորս անդամներից ոչ մեկին չի հաջողվել բռնել:

Նոյեմբերի 25-ին անհայտ անձինք ներխուժել էին Grünes Gewölbe թանգարան, որտեղ պահվում են Եվրոպայում հնագույն ոսկերչական իրերի խոշորագույն հավաքածուն:

Փորձագետների մեծ մասն ընդգծում է, որ գողացված ապրանքներն «անգին» են: Դրեզդենի պետական գեղարվեստական հավաքածուների գլխավոր տնօրեն Մարիոն Ակերմանը նշել է, որ նյութական վնասի ճշգրիտ չափը հնարավոր չէ սահմանել, քանի որ թանգարանում պահվող զարդերի արժեքը հստակ սահմանված չէ:

Սակայն գերմանական Bild թերթի խմբագրությունը հաշվարկել է, որ գողացված իրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ մեկ միլիարդ եվրո:

Քննիչները ենթադրում են, որ թանգարան մտնելուց առաջ հանցագործները հրկիզել են մոտակա կամրջի տակ գտնվող էլեկտրաբաշխիչ վահանակը, ինչը հանգեցրել է ամբողջ շրջանում լուսավորության անջատմանը:

Այնուհետեւ նրանք մտել են շենք, որտեղ պահվում է հավաքածուն, կացնով կոտրել ցուցափեղկը և հափշտակել 12 ոսկերչական իրեր, ինչպես նաև մի քանի թանկարժեք կոճակներ, որոնք զարդարված են ադամանդներով:

Image result for Baffled German police offer reward to help solve jewelry heist

Image result for Baffled German police offer reward to help solve jewelry heist

Image result for JEWEL RIDDLE Dresden Green Vault diamonds were NOT insured and cops fear thieves had ‘insider knowledge’

Image result for JEWEL RIDDLE Dresden Green Vault diamonds were NOT insured and cops fear thieves had ‘insider knowledge’

Image result for JEWEL RIDDLE Dresden Green Vault diamonds were NOT insured and cops fear thieves had ‘insider knowledge’