5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են գործնականպարապմունքներ

18:21 • 29.11.19

Նոյեմբերի 28-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների անձնակազմի ներգրավմամբ, անցկացվել են գործնական պարապմունքներ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մարտական դիրքերի ավագները հրահանգավորվել և ստացել են ցուցումներ առաջադրված մարտական խնդիրների վերաբերյալ, ստուգվել է մարտական փաստաթղթերի առկայությունն ու վարման կարգը: