ԱԱԾ պետի ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանը մասնակցել է Գոհար Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությանը

17:40 • 29.11.19

Այսօր Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել լեգենդար հայ հետախույզ Գոհար Վարդանյանին: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Հայ հետախույզին հուղարկավորել են Տրոեկուրովյան գերեզմանատանը: Գոհար Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար Մոսկվա է մեկնել նաև ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը:

Գոհար Վարդանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին՝ 93 տարեկանում: