Հեռուստաբանավեճին չներկայացած Բորիս Ջոնսոնին փոխարինել են սառցե ֆիգուրով (տեսանյութ, լուսանկար)
Բրիտանական Channel 4 հեռուստաալիքը նոյեմբերի 28-ին տեղի ունեցած հեռուստաբանավեճի ժամանակ, որը նվիրված էր կլիմայի փոփոխություններին, սառցե ֆիգուրներ է օգտագործել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Brexit նորաստեղծ կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջի փոխարեն, որոնք ներկա չեն գտնվել հեռուստաբանավեճին:
Նշվում է, որ մյուս հինգ կուսակցությունների՝ Լեյբորիստական, Լիբերալ դեմոկրատների, Կանաչների, Ուելսի կուսակցության և Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդները հեռուստաբանավեճի ընթացքում քննարկել են կլիմայական խնդիրները:
Պահպանողական կուսակցությունը, որի առաջնորդն է Ջոնսոնը, իր բողոքն է հայտնել Channel 4-ի արարքի առնչությամբ՝ այն համարելով հեռարձակման մասին օրենսգրքի խախտում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք նախաձեռնել է Ջոնսոնը՝ խորհրդարանի միջոցով Brexit-ի` Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիրն ընդունելու նպատակով:

Watch: The Channel 4 News party leaders' #ClimateDebate in full here: https://t.co/fLVgbt8aQS
— Channel 4 News (@Channel4News) November 28, 2019









