Քիմ Քարդաշյանը Գոհաբանության օրվա առթիվ իր երեխաների հետ լուսանկար է հրապարակել
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Գոհաբանության օրվա առթիվ ինսթագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել իր երեխաների՝ Նորթի, Սենթի և Չիկագոյի հետ:
Քարդաշյանը լուսանկարին կից գրել է. «Այնքան շնորհակալ եմ իմ բոլոր երեխաների համար»:
Լուսանկարում բացակայում է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 4-րդ երեխան՝ Փսալմը, որի լույս աշխարհ գալու մասին Քարդաշյանը հայտնել էր թվիթերյան իր միկրոբլոգում այս տարվա մայիսին:
Ավելի վաղ Քարդաշյանը The Cut պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ այլևս մերկ չի նկարահանվի:
«Չգիտեմ, միգուցե պատճառն ամուսնուս խոսքերն են, որը խոստովանել է, որ երբեմն անհարմար է զգում իմ չափազանց սեքսուալ արտաքինի պատճառով։ Ես միշտ հետևում եմ նրա խորհուրդներին և հասկանում եմ, թե նա ինչ է զգում։ Նա միշտ աջակցում է ինձ, օգնում դառնալ այնպիսին, ինչպիսին ցանկանում եմ և անել այն, ինչ ցանկանում եմ։ Այնպիսի զգացում է՝ կարծես իմ մեջ ինչ-որ բան է արթնացել»,- ասել է Քիմը։
Չորս երեխայի մայր Քիմը խոստովանել է, որ երեխաների ներկայությամբ մուտք չի գործում իր ինստագրամյան էջ, քանի որ այնտեղ հաճախ «բաց» լուսանկարներ են լինում։
Քիմը նաև նշել է, որի իր մերկ լուսանկարները կարող են վնասել իր աշխատանքին՝ կապված ամերիկյան արդարադատության համակարգի բարեփոխման հետ։









