Ոտքի կոտրվածքի շնորհիվ 55-ամյա ամերիկացին միլիոնատեր է դարձել
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի 55-ամյա բնակիչը պատմել է, որ ոտքի կոտրվածքի պատճառով վիճակախաղի տոմս է գնել, ինչն իրեն միմիոնատեր է դարձրել, գրում է UPI գործակալությունը։
Որպես մեխանիկ աշխատող տղամարդն աշխատավայրում կոտրել է ոտքը, ինչի հետևանքով որոշ ժամանակ ստիպված է եղել չաշխատել: «Ոտքի կոտրվածքի պատճառով չէի կարողանում աշխատել և սկսեցի վիճակակախաղեղի մասնակցել»,- պատմել է տղամարդը։
Հաջողակ մեխանիկի խոսքով՝ երկու շաբաթվա ընթացքում ինքը չորս անգամ 500 ԱՄՆ դոլար է շահել։ Նրա ընկերը տաղամարդուն խորհուրդ է տվել մասնակցել Max A Million վիճակախաղին։ Տղամարդը 20 դոլարով վիճակախաղի տոմս է գնել և շահել 1 միլիոն դոլար։
Իր շահումն ամերիկացին կծախսի տուն և ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Տղամարդը նաև ցանկանում է ժամանակակից ձկնորսական նավակ գնել, որի մասին վաղուց է երազում։ Ընդ որում՝ ամերիկացին չի պատրաստվում թողնել իր աշխատանքը։ «Ես սիրում եմ իմ աշխատանքը և պատրաստ եմ դրանով հետագայում էլ զբաղվել»,- խոստովանել է նա։









