Իսլանդիայում զբոսաշրջիկների համար անվտանգության քարտեզ է ստեղծվել
Իսլանդիայում ճանապարհորդային անվտանգության պաշտոնական պորտալը երկրի նոր քարտեզ է ներկայացրել, որով ճանապարհորդելիս վտանգի մեջ հայտնվելու ռիսկերը նվազագույնի են հասցվում, հայտնում է Iceland Monitor- գործակալությունը:
Քարտեզի միջոցով հնարավոր է տեղեկանալ եղանակի, քամու ուժգնացումների, ձնահյուսքերի, ճանապարհային պայմանների, տեսարժան վայրերով ճանապարհորդության առանձնահատկությունների մասին: Այն ստեղծվել է ռազմական նախարարության և իսլանդական որոնողափրկարարական ICE-SAR ասոցիացիայի ջանքերով:
Իսլանդիայի զբոսաշրջության նախարար Թորդիշ Գյուլֆադոտիրը համարում է, որ այս քարտեզի ստեղծմամբ մեծ քայլ է արվել եղանակային պայմանները շատ արագ փոխվող երկրում զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:










