ԱՄՆ-ում փափուկ խաղալիքը փրկել է երեխայի կյանքը՝ պաշտպանելով նրան հրազենային գնդակից (տեսանյութ)
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Մեդիսոն քաղաքում ավազակային երկու խմբերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, գրում է NBC15-ը։
Փամփուշտները վնասել են մոտակայքում կայանված մեքենաները։ Գնդակներից մեկը ներթափանցել է տներից մեկի ննջասենյակ, որտեղ քնած է եղել 3-ամյա մի երեխա, և մխրճվել շնաձկան տեսքով փափուկ խաղալիքի մեջ։ Խաղալիքը երեխայի կողքին է եղել, որը քնից առաջ խաղացել էր դրանով։
Տուժածների մասին տեղեկություն չի տրամադրվում։
Ինչպես նշում են իրավապահ մարմինները, փոխհրաձգության հետևանքով ոչ ոք չի ձերբակալվել։









