Ջոնի Դեպը կլինի Մայքլ Ջեքսոնի մասին պատմող մյուզիքլի պրոդյուսերը

19:00 • 02.12.19

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի Infinitum Nihil պրոդյուսերական ընկերությունը կզբաղվի Մայքլ Ջեքսոնի մասին մյուզիքլի ստեղծման աշխատանքներով:

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, գլխավոր «հերոսը և պատմողը» կլինի փոփ-կատարողի հայտնի բյուրեղապատ սպիտակ ձեռնոցը, որը կկատարի նրա երգերը:

Մյուզիքլը կկոչվի For The Love Of A Glove: An Unathorized Musical Fable About The Life Of Michael Jackson, As Told By His Glove («Հանուն ձեռնոցի հանդեպ սիրո. ոչ պաշտոնական երաժշտական հեքիաթ Մայքլ Ջեքսոնի մասին՝ պատմված նրա ձեռնոցի կողմից»):

Դերասաններից բացի, բեմում ելույթ կունենան նաև տիկնիկներ: Սցենարը կգրի Ջուլիան Նիցբերգը:

Պրեմիերան կկայանա 2020 թվականի հունվարի 25-ին Լոս Անջելեսում:


Ջոնի Դեպը կլինի Մայքլ Ջեքսոնի մասին պատմող մյուզիքլի պրոդյուսերը