Հրաձգություն, մոտոցիկլետով հնարքներ և դասական կոստյում հագած Ջեյմս Բոնդ. հրապարակվել է Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի առաջին թիզերը (տեսանյութ)

13:32 • 03.12.19

Հրապարակվել է գործակալ 007-ի, կամ ինչպես հայտնի է կինոսերների շրջանում՝ Ջեյմս Բոնդի մասին պատմող, Դենիել Քրեյգի գլխավոր դերակատարմամբ նոր՝ «Մահանալու ժամանակ չկա» ֆիլմի առաջին թիզերը, գրում է Independent-ը:
 
Տեսահոլովակում ցուցադրվում են 007 գործակալի մասին պատմող դասական ֆիլմի բոլոր տարրերը՝ հրաձգություն, մոտոցիկլետով հնարքներ և դասական կոստյում հագած Ջեյմս Բոնդ: 
 
Ամբողջական թրեյլերը կթողարկվի այս չորեքշաբթի՝ դեկտեմբերի 4-ին: Ջեյմս Բոնդի դերակատար Դենիել Քրեյգը վերջերս հայտարարել էր, որ 007 գործակալի կերպարում սա իր վերջին դերն է:
 
Հարցին, թե արդյոք փոխարենը հանդես կգա ռեժիսորի դերում, նա գերմանական լրատվամիջոցներին պատասախանել է. «Աստծու սիրուն, ո՛չ: Ես ցանկանում եմ տուն վերադառնալ, մի բան ուտել ու հետո գնալ քնելու: Եթե ռեժիսոր ես, ապա ամբողջ գիշեր պետք է անցկացնես պրոդյուսերների և սցենարիստների հետ հեռախոսով զրուցելով: Դրանից հետո երկու ժամ պետք է քնել ու կրկին վերադառնալ նկարահանման հրապարակ: Ո՛չ, շնորհակալություն»:
 
Աղբյուրի հաղորդմամբ՝ նոր ֆիլմում Բոնդը հանձն է առնում առևանգված գիտնականին փրկելու առաքելությունը, որի ընթացքում առերեսվում է նոր տեխնոլոգիաներով զինված վտանգավոր ու խորհրդավոր չարագործին:

Հաղորդվում է, որ ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Ճամայկայում, Լոնդոնում, Իտալիայում և Նորվեգիայում:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2020 թվականի ապրիլի 3-ին:

Image result for No Time to Die teaser

Image result for No Time to Die teaser

Image result for No Time to Die teaser

Հրաձգություն, մոտոցիկլետով հնարքներ և դասական կոստյում հագած Ջեյմս Բոնդ. հրապարակվել է Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի առաջին թիզերը (տեսանյութ)