Թեյլոր Սվիֆթը պատմել է, թե ինչն է իրեն դուր եկել «Կատուները» ֆիլմում նկարահանվելիս (տեսանյութ, լուսանկարներ)

12:24 • 03.12.19

Հանրահայտ երգչուհի Թեյլոր Սվիֆթն ամերիկյան Vogue-ի բրիտանական տարբերակին տված հարցազրույցում պատմել է Թոմ Հուփերի «Կատուները» ֆիլմում նկարահանման մասին, և նշել, թե ինչով է ֆիլմն առանձնանում իր համար:

«Կարծում եմ՝ ինձ դուր է եկել ֆիլմի արտասովորությունը և նկարահանման հրապարակում ինձ տիրող զգացողությունները: Դժվար թե կրկին նման կերպարով հանդես գալու հնարավորություն ունենամ»,- հայտնել է երգչուհին:

Նա նաև նշել է, որ ֆիլմում նկարահանումներն ընկալում էր որպես «ելույթ՝ առանց երաժշտության»:

Հարցին, թե այդյոք չէր ցանկանա դերասանուհի լինել և ավելի շատ ֆիլմերում հանդես գալ, Սվիֆթը հստակ պատասխան չի տվել, սակայն նշել է, որ «մյուզիքլում աշխատելով հրաշալի ժամանակ է անցկացրել»:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2020 թվականի հունվարի 2-ին:

New frontier: Taylor Swift told British Vogue of her new film: 'I really had an amazing time with Cats,' adding: 'I think I loved the weirdness of it'

Legend: She shared a sweet experience she had with her 'lovely' co-star Judi Dench (pictured in character) after filming a scene with her and Idris Elba

Hunk: While Judi stars as a gender-flipped version of the stage version's Old Deuteronomy, Idris plays Macavity (pictured), a cat known as 'the Napoleon Of Crime'

What a group: Along with Taylor, the starry cast includes Ian McKellen, Jason Derulo, James Corden and English ballerina Francesca Hayward

Թեյլոր Սվիֆթը պատմել է, թե ինչն է իրեն դուր եկել «Կատուները» ֆիլմում նկարահանվելիս (տեսանյութ, լուսանկարներ)