«Գոնե՝ մեծ iPad-ով». Մարտին Սկորսեզեն կինոսերներին խնդրել է իր ֆիլմերը հեռախոսով չդիտել

10:52 • 03.12.19

Հոլիվուդյան ռեժիսոր Մարտին Սկորսեզեն դիմել է կինոսերներին՝ խնդրելով իր նկարահանած ֆիլմերը, այդ թվում նաև վերջին աշխատանքը՝ «Իռլանդացին», երբևիցե հեռախոսով չդիտել:

Ռեժիսորը Rolling Stone ամսագրի հետ զրույցում ասել է. «Եթե երբևէ ցանկանաք ֆիլմերիցս մեկը կամ մի քանիսը դիտել, խնդրում եմ, այն հեռախոսով չդիտեք, գոնե՝ մեծ iPad-ով»:

Աղբյուրը հիշեցնում է, որ ռեժիսորի վերջին ֆիլմը, որը նրա աշխատանքներից ամենաերկարն է և ունի երեքուկես ժամ տևողություն, կոչվում է «Իռլանդացին»:

Մաֆիայի մասին պատմող ֆիլմում նկարահանվել են Ռոբերտ դե Նիրոն, Ալ Պաչինոն, Ջո Պեշին, Սթիվեն Գրեհեմը:

«Գոնե՝ մեծ iPad-ով». Մարտին Սկորսեզեն կինոսերներին խնդրել է իր ֆիլմերը հեռախոսով չդիտել