Ռոբերտ Պատինսոնը բացատրել է, թե ինչու Բեթմենին սուպերհերոս չի համարում

05:55 • 03.12.19

Հայտնի դերասան Ռոբերտ Պատինսոնը պատմել է, որ Բեթմենին սուպերհերոս չի համարում այն պատճառով, որ նա գերբնական հատկություններ չունի: Այս մասին հայտնում է Cinema Blend-ը:

Պատինսոնի խոսքով` կերպարը, որը նա կմարմնավորի Մեթ Րիվզի նոր ֆիլմում, դա պարզապես Բրյուս Ուեյնն է` հարուստ և զվարճալի մարդ` արդարության սուր զգացողություններով օժտված:

«Բեթմենը սուպերհերոս չէ: Դա գուցե տարօրինակ է, բայց ինձ միշտ թվացել է, որ սուպերհերոս լինելու համար հարկավոր է ունենալ մոգական, գերբնական հատկություններ»,- ասել է դերասանը:

Հիշեցնենք, որ Ֆիլմը նախատեսվում է թողարկել 2021 թվականի հունիսի 25-ին: «Բեթմեն»-ում կին-կատվին կմարմնավորի Զոյի Կրավիցը: Պատինսոնն ամենաերիտասարդ դերասանն է, որ երբևէ մարմնավորել է Բեթմենին մեծ էկրանին: Բեթմենի դերում հանդես են եկել մի շարք հայտնի դերասաններ, այդ թվում՝ Քրիստիան Բեյլը, Ջորջ Քլունին, Բեն Աֆլեքը, այլք:

Ռոբերտ Պատինսոնը բացատրել է, թե ինչու Բեթմենին սուպերհերոս չի համարում