Գոգենի կտավն աճուրդում վաճառվել է 9,5 մլն եվրոյով

11:11 • 04.12.19

Ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի կտավը, որը ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչը հեղինակել է 1897 թվականին, Փարիզում վաճառվել է 9,5 մլն եվրոյով, ասված է Artcurial աճուրդային տան հաղորդագրության մեջ, գրում է Reuters գործակալությունը;

Որպես կտավի նախնական գին սահմանված է եղել 5-7 մլն եվրոն:

Կտավը ձեռք է բերել անհատ հավաքորդ: 

Աճուրդի հանված կտավը Գոգենի աշխատանքների շարքից միակն էր, որը ստեղծվել է Պոլինեզիական Թաիթի կղզում, որտեղ 1897 թվականին ապրել է նկարիչը: 

Գոնգենը ծնվել է 1848 թվականին՝ Փարիզում: Գոգենի ստեղծագործության վաղ շրջանը կապված է իմպրեսիոնիզմի հետ։ Գոգենի պոստիմպրեսիոնիստական աշխատանքները մեծապես ազդել են նաբիզմի և սիմվոլիզմի վրա և նախանշել են էքսպրեսիոնիստական ուղղությունը:

Գոգենի կտավն աճուրդում վաճառվել է 9,5 մլն եվրոյով