Ջեյմս Բոնդը հանդիպում է իր հաջորդին, ոխերիմ թշնամուն և սիրած աղջկան. հրապարակվել է «Մահանալու ժամանակ չկա» ֆիլմի առաջին թրեյլերը
Հրապարակվել է Ջեյմս Բոնդի արկածների մասին պատմող «Մահանալու ժամանակ չկա» 25-րդ ֆիլմի թրեյլերը: Նոր ֆիլմում 007 գործակալի դերը 5-րդ անգամ մարմնավորել է բրիտանացի Դենիել Քրեյգը:
Ինչպես ներկայացնում է Meduza գործակալությունը, գլխավոր չարագործի կերպարը մարմնավորել է Ռամի Մալեկը: Ժապավենի ռեժիսորն է Քերի Ֆուկունագան, ով փոխարինել է Դենի Բոյլին։ Վերջինս «բոնդիանայի» ռեժիսորի աշխատանքը թողել է 2018-ի օգոստոսին` ստեղծագործական տարաձայնությունների պատճառով:
Ֆիլմի թրեյլերը հրապարակել է Universal Pictures ընկերությունը: Ըստ սյուժեի` Բոնդը ժամանակավորապես հանգստանում է Ճամայկայում: Այնտեղ գործակալին գտնում է իր հին ընկերը ԿՀՎ-ից և օգնություն է խնդրում առևանգված գիտնականին փրկելու համար: Դրանից հետո Բոնդը վերադառնում է ծառայության:
Հատուկ գործակալը բացահայտելու է նաև նախկին «Սպեկտր» մասից իր ընկերուհու գաղտնիքները: Ֆիլմում երևում է նաև չարագործ Էրնստ Ստավրո Բլոֆելդը:
Քրեյգից և Մալեկից բացի ֆիլմում նկարահանվել է նաև Լիշանա Լինչը, որի հերոսուհին «Կապիտան Մարվել» ֆիլմում մարմնավորել է 007-ին փոխարինողի դերը նրա թոշակի անցնելուց հետո:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2020 թվականի ապրիլի 3-ին:










