Էմիլիա Կլարկը պատմել է, թե ինչպես է սովորել «Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ մենախոսությունը
Դերասանուհի Էմիլիա Կլարկը պատմել է, որ «Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալի եզրափակիչ տեսարանը դժվարությամբ է տրվել իրեն:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, դերասանուհին նշել է, որ թեև իր կերպարը սերիալի ողջ ընթացքում խոսել է հորինված լեզվով, իսկ վերջին մենախոսությունը խլել է իր բոլոր ուժերը:
«Ես գիտեի, որ այդ բառերը շատ կարևոր են, և ես շատ ժամանակ եմ ծախսել դրանք սովորելու ու հիշելու համար: «Գահերի խաղի» նկարահանման ողջ ընթացքում առաջին անգամ ես տեքստը իսկապես շատ լավ գիտեի»,- պատմել է Կլարկը:
Վերջինս հավելել է, որ չի չափազանցնում և խոսքն անգիր անելն իր համար իրական դժոխք է եղել: «Այդ հորինված լեզուն ինձ տանջահար է արել: Վստահ էի, որ չեմ կարող արտաբերել այն»,- շեշտել է Կլարկը:










