Տարանտինոն հայտնել է տարվա լավագույն 3 ֆիլմը

10:59 • 06.12.19

Հոլիվուդյան հայտնի կինոռեժիսոր Քվենտին Տրանտինոն Awards Ace կայքի գլխավոր խմբագիր Էրիկ Ուեբերի հետ զրույցում ներկայացրել է իր վարկածով 2019թ. լավագույն երեք ֆիլմերը:

Ըստ Ուեբերի թվիթերյան գրառման՝ Տարանտինոյին ընթացիկ տարում առավել տպավորել են Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին», Ալեքսանդր Աժայի «Թակարդ»-ը և Մայքլ Ֆլանագանի «Բժիշկ Քունը»:

Հատկանշական է, որ նոյեմբերին մեկ այլ լրագրողի հետ զրույցում ռեժիսորն իր հավանած ֆիլմերի մասին խոսելիս նշել էր միայն «Թակարդ»-ը՝ ընդգծելով, որ այն իրեն տպավորել է բոլոր առումներով: 

Տարանտինոն հայտնել է տարվա լավագույն 3 ֆիլմը