«Նա մի քիչ գորիլայի է նման». Շայա Լաբաֆը խոստովանել է՝ դերասաններից ով է ամենաշատն իրեն վախեցրել

11:59 • 06.12.19

Հոլիվուդյան մի շարք հայտնի դերասաններ՝ Ռոբերտ դե Նիրոն, Թոմ Հենքսը, Շայա Լաբաֆը, Ջեյմի Ֆոքսը, Ադամ Սանդլերն ու Ադամ Դրայվերը, մասնակցել են The Hollywood Reporter-ի կազմակերպած ամենամյա կլոր սեղանին, որի ժամանակ պատմել են իրենց կինոկարիերային առնչվող տարբեր հետաքրքիր դրվագների մասին:

Օրինակ՝ Շայա Լաբաֆն անդրադարձել է «Օրենքը խախտողները» (Lawless) դրամայի նկարահանման հրապարակում բրիտանացի դերասան Թոմ Հարդիի հետ աշխատանքին:

Երբ Լաբաֆին հարցրել են, թե գործընկերներից ամենաշատն իրեն ով է վախեցրել, նա տվել է Հարդիի անունը:

«Հավանաբար՝ Թոմ Հարդին: Նկարահանման հրապարակում նա մի քիչ գորիլայի է նման, նա վերահսկում է ամբողջ հրապարակը, դա նրա տարածքն է, և դու դա հասկանում ես, երբ հայտնվում ես այնտեղ: Չկա այնպիսի տպավորություն, որ դա բոլորիս տարածքն է, զգացվում է, որ այն նրան է պատկանում: Միևնույն ժամանակ, նա շատ լավ դերասան է և չափազանց սիրող, սակայն նկարահանման հրապարակում իրավիճակի տերը նա է»,-ասել է Լաբաֆը:

 

Картинки по запросу lawless shia labeouf tom hardy

Картинки по запросу lawless shia labeouf tom hardy

Картинки по запросу lawless shia labeouf tom hardy

«Նա մի քիչ գորիլայի է նման». Շայա Լաբաֆը խոստովանել է՝ դերասաններից ով է ամենաշատն իրեն վախեցրել