Արվեստագետը 66 ավազե մեքենայից ինստալյացիա է պատրաստել Մայամի Բիչում (լուսանկարներ, տեսանյութ)
Արվեստագետ Լեոնարդո Էրլիխը Մայամի Բիչում տեղադրել է ուշագրավ ինստալիացիա՝ բաղկացած ավազից պատրաստված և իրական չափեր ունեցող մեքենաներից:
Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ տասնյակ մեքենաներ խցանում են առաջացրել լողափին: Ընդհանուր առմամբ, ավազից ստեղծվել է 66 մեքենա, որոնք լողափին են մնալու մինչ դեկտեմբերի 15-ը:
Հեղինակի խոսքով՝ ուշագրավ մտահղացման հիմնական գաղափարը մարդկանց ուշադրությունը կլիմայական ճգնաժամի թեմային գրավելն է:













