Բիրմինգհեմի փողոցներից մեկում հայտնվել է Բենքսիի սուրբծննդյան գրաֆիտին (տեսանյութ)
Սթրիթ արտի հայտնի վարպետ Բենքսիի սուրբծննդյան գրաֆիտին հայտնվել է բրիտանական Բրմինգհեմ քաղաքում: Այս մասին նկարիչը տեղեկացրել է իր ինստագրամյան էջում՝ հրապարակելով նոր ստեղծագործությունը պատկերող տեսանյութը:
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է անօթևան տղամարդը պատրաստվում գիշերել փողոցի եզրին դրված նստարանին: Իսկ նստարանի հետևի պատին երևում է երկու արծաթագույն եղջերուների պատկերը, որոնք ասես սլանում են աստղազարդ երկնքով՝ հետևից տանելով սահնակ-նստարանը:
«Աստված, օրհնիր Բիրմինգհեմը»,- տեսանյութին կից գրել է Բենքսին:
Ինչպես հայտնի է, իր աշխատանքներում Բենքսին անդրադառնում է սոցիալական անհավասարության և իշխանությունների քաղաքականության հետևանքով առաջացող խնդիրներին:










