Հայտնի են դարձել է «Ոսկե գլոբուսի» հավակնորդները. Շարլիզ Թերոնն ու Լեոնարդո Դի Կապրիոն նրանց շարքում են
Հրապարակվել է «Ոսկե գլոբուս 2020» կինոմրցանակի համակնորդների ցանկը: Ինչպես ներկայացնում է IndieWire-ը, «Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվել են Շարլիզ Թերոնի («Սկանդալ»), Սինթիա Էրիվոյի («Հարիեթ»), Սքարլեթ Յոհանսոնի («Ամուսնական պատմություն»), Սիրշա Ռոնանի («Փոքրիկ կանայք»), Ռենե Զելվեգերի («Ջուդի») թեկնածությունները:
«Լավագույն դերասան» ճանաչվելու համար կպայքարեն Քրիստիան Բեյլը («Ford-ն ընդդեմ Ferrari-ի»), Անտոնիո Բանդերասը («Ցավ և փառք»), Ադամ Դայվերը («Ամուսնական պատմություն»), Խոակին Ֆենիքսը («Ջոկեր») և Ջոնաթան Փրայսը («Երկու Պապ»):
Լեոնարդ Դի Կապրիոն («Մի անգամ Հոլիվուդում») առաջադրվել է «Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում, որտեղ նրա հետ կմրցեն Դենիել Քրեյգը («Մերկացրած դանակներ»), Ռոման Գրիֆին Դևիսը («Նապաստակ Ջոջո»), Թերոն Էջերթոնը («Ռոքեթմեն») և Էդի Մերֆին («Իմ անունը Դոլեմայթ է»):
«Կատակերգության լավագույն դերասանուհի» կարող են ճանաչվել Անա դե Արմասը («Մերկացրած դանակներ»), Քեյթ Բլանշեթը («Ո՞ւր ես կորել, Բեռնադետ»), Բինի Ֆելդշտեյնը («Կրթություն»), Էմմա Թոմփսոնը («Ուղիղ եթերում»):
Արտասահմանյան լրագրողների ասոցիացիան «Ոսկե գլոբուս» 77-րդ մրցանակաբախշությունը կանցկացնի 2020-ի հունվարի 5-ին:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացվել են «1917», «Իռլանդացին», «Ջոկեր», «Ամուսնական պատմություն», «Երկու Պապ» ֆիլմերը:
.jpg?1575912380118)











