Ոտքից գլուխ արծաթազօծ Քանյե Ուեսթը ներկայացրել է իր «Մարիամ» օպերան (լուսանկարներ, տեսանյութ)
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթն անցած հանգստյան օրերին Մայամիում ընթացող Art Basel ժամանակակից արվեստի փառատոնի շրջանակում ներկայացրել է իր «Մարիամ» օպերան: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ յուրատեսակ ներկայացումը պատրաստելու հարցում 42-ամյա ռեփերին օգնել է Ուեսթի համար արդեն ավանդական դարձած կիրակնօրյա երաժշտական պատարագներին մասնակցող երգչախումբը:
Առավել տպավորիչ է եղել Ուեսթի տեսքը. նա ներկայացել է ոտքից գլուխ արծաթազօծ տեսքով: Օպերայի մյուս մասնակիցները ևս նման տեսք են ունեցել:
Աղբյուրը նկատում է, որ «Մարիամ»-ը ռեփերի արդեն երկրորդ օպերան է. առաջինը նվիրված էր բաբելոնյան արքաներից մեկին:
Նոր օպերան պատմում է Հիսուս Քրիստոսի սուրբ ծննդի մասին, գլխավոր հերոսուհին Աստվածամայրն է: Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել Miami Marine Stadium-ում:



















