Հայտնի է դարձել, թե որ դերասաններն են խաղալու «Տանը մենակ» ֆիլմի շարունակությունում

20:19 • 11.12.19

Հայտնի է դարձել, թե ովքեր են նկարահանվելու «Տանը մենակ» հանրահայտ սուրբծննդյան կատակերգության շարունակությունում:

Ինչպես ներկայացնում է Metro-ն, նոր ֆիլմում կնկարահանվեն Արչի Յեթսը, Էլլի Կեմպերը և Ռոբ Դիլենին: Յեթսը հանրաճանաչ է դարձել «Նպաստակ Ջոջո» ֆիլմի թողարկումից հետո:

Հաղորդվում է նաև, որ երիտասարդ դերասանը չի մարմնավորի Մակոլեյ Կալկինի հերոսին՝ Քևինին: Նոր ֆիլմը ներկայանալու է որպես առանձին պատմություն:

Միևնույն ժամանակ հայտնի չէ, թե ում են մարմնավորելու մյուս երկու դերասանները: Ֆիլմի ռեժիսորն է լինելու Դեն Մեյզերը: Նկարահանումները պետք է սկսվեն 2020-ի փետրվարին:

Ֆիլմի շարունակությունը նկարահանելու մտադրության մասին հայտնի էր դարձել անցյալ տարվա դեկտեմբերին:



Հայտնի է դարձել, թե որ դերասաններն են խաղալու «Տանը մենակ» ֆիլմի շարունակությունում