Քվենտին Տարանտինոյի հաջորդ ֆիլմը կարող է լինել «Սպանել Բիլին 3»-ը

18:02 • 11.12.19

Ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Քվենտին Տարանտինոն նշել է, որ իր հաջորդ ստեղծագործությունը կարող է լինել «Սպանել Բիլին» ֆիլմի երրորդ մասը, հայտնել է NME կայքը:

Ռեժիսորը մանրամասնել է, որ Ումա Թուրմանի հետ ոչ վաղ տեղի ունեցած ընթրիքն իրեն ստիպել է լրջորեն մտածել շարունակության մասին:

«Եթե հաջորդ ֆիլմս կապ ունենա նախորդների հետ, ապա դա «Սպանել Բիլին» ֆիլմի երրորդ մասը կլինի»,-հայտնել է Տարանտինոն:

Նա հավելել է, որ որոշ գաղափարներ ունի սցենարի հետ կապված, բայց պարզաբանել է, որ այժմ դժվար թե ամբողջովին ներգրավվի նախագծի մեջ: Ամենայն հավանականությամբ, կսկսի աշխատել այդ ուղղությամբ առնվազն երեք տարուց:

Նա պլանավորում է սկզբում ավարտել պիեսը և հինգ մասանոց սերիալը, որի վրա աշխատանքները սկսել էր «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի նկարահանումներից առաջ:

 

 

Քվենտին Տարանտինոյի հաջորդ ֆիլմը կարող է լինել «Սպանել Բիլին 3»-ը