«Հիանալի էր և միևնույն ժամանակ անսպասելի». Քիթ Հարինգթոնը խոսել է «Ոսկե գլոբուս» մրցանակի ներկայացվելու մասին

13:18 • 12.12.19

Դերասան Քիթ Հարինգթոնը, որը շատերին հայտնի է «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալում Ջոն Սնոուի դերով, խոսել է «Ոսկե գլոբուս» մրցանակի ներկայացվելու մասին, գրում է Hollywood Repoter-ը:

Քիթ Հարինգթոնը «Գահերի խաղը» սերիալի միակ դերասանն է, որ առաջադրվել է «Ոսկե գլոբուսի»:

«Չէի սպասում, որ կնոմինացվեմ: Կարծում էի՝ սերիալն է ներկայացվել մրցանակի»,- հայտնել է դերասանը և հավելել, որ լուրի մասին տեղեկացել է զանգի միջոցով:

«Հիանալի էր և միևնույն ժամանակ անսպասելի»,- հավելել է նա:

«Ամեն անգամ, երբ հրաժեշտ եմ տալիս այս նախագծին, ինձ ինչ-որ բան կրկին հիշեցնում է նրա մասին: Սա այդ պահերից մեկն է: Շնորհակալ եմ Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիային՝ անվանակարգի համար: Մենք շատ ենք աշխատել այս նախագծի վրա»,- հայտնել է Քիթը:

Բացի նրանից, «Դրամատիկ սերիալի լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել են Բրայան Քոքսը («ժառանգներ»), Ռամի Մալեքը («Միստր Ռոբոտ»), Թոբայաս Մենզիսը («Գահ») և Բիլի Փորթերը («Կեցվածք»):

«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2020 թվականի հունվարի 5-ին:

Image result for Kit-Harington games of thrones

Related image

«Հիանալի էր և միևնույն ժամանակ անսպասելի». Քիթ Հարինգթոնը խոսել է «Ոսկե գլոբուս» մրցանակի ներկայացվելու մասին