Փիրս Բրոսնանն ու Կամիլա Կաբելոն հանդես կգան Sony կինոընկերության «Մոխրոտը» ֆիլմում (լուսանկարներ)

12:49 • 12.12.19

Իռլանդական ծագում ունեցող հանրահայտ դերասան Փիրս Բրոսնանը և ծագումով կուբացի երգչուհի Կամիլա Կաբելոն հանդես կգան Sony Pictures Entertainment Inc. կինոընկերության կողմից նկարահանվող «Մոխրոտը» երաժշտական ֆիլմում, գրում է Hollywood Reporter-ը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ Ջեյմս Բոնդի նախկին դերակատարը դասական հեքիաթի նոր տարբերակում կմարմնավորի արքայազնի հորը:

66-ամյա Բրոսնանից բացի, ֆիլմում հանդես կգան նաև Կամիլա Կաբելոն, Իդինիա Մենզելը, Բիլի Փորթերը և Նիկոլաս Գոլիցինը:

22-ամյա Կաբելոն, ըստ հաղորդման, դերասանական կազմի առաջին անդամներից էր և այս ֆիլմով կինոարտադրության ոլորտում կանի իր առաջին քայլերը:

50-ամյա Փորթերը կմարմնավորի Մոխրոտիկի խորթ հորը, իսկ 25-ամյա բրիտանացի դերասան Նիկոլաս Գոլիցինը կկերտի արքայազն Ռոբերտի դերը:

Հայտնի մուլտֆիլմը մյուզիքլի վերածելու գաղափարի հեղինակը բրիտանացի դերասան և հեռուստահաղորդավար Ջեյմս Քորդենն է:

«Մոխրոտը» ֆիլմի ռեժիսորը Քեյ Քենոնն է:

New role: He proved his singing and dancing chops in two Mama Mia! movies. And now Pierce Brosnan, 66, is signing up for Sony's planned musical version of Cinderella

Star vehicle: The project was announced in April with Camila Cabello, 20, set to make her feature film debut as Cinderella. The singer is reported to be involved in the music for the film

Billy Porter, 50, confirmed in October that he's set to play the Fairy Godmother

Big break: British actor Nicholas Galitzine, 25, has been tapped to play the romantic lead Prince Robert, the son of Brosnan's king

 

Փիրս Բրոսնանն ու Կամիլա Կաբելոն հանդես կգան Sony կինոընկերության «Մոխրոտը» ֆիլմում (լուսանկարներ)